Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 13,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ը՝ և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 13-15-ը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      21.6°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -9.3°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       5.6°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ