Մետաղաջարդոնից՝ արվեստի գործեր․ անպետք իրերին նոր կյանք տվող իջևանցի ավտոմեխանիկը
Մեկի համար դրանք մետաղի անպետք կտորներ են, մյուսի համար՝ արձանիկի նախանյութ։ Իջևանցի Արմեն Բադալյանը սովորական մետաղաջարդոնի մեջ տեսնում է այն, ինչ շատերը չեն նկատում՝ կերպար, շարժում ու գեղեցկություն։ Ավելի քան 40 տարի մետաղի հետ աշխատող ավտոմեխանիկը շուրջ ութ տարի է՝ իր մասնագիտական հմտությունները վերածում է արվեստի:
Մոնումենտալ քանդակներից ոգեշնչված ավտոմեխանիկն իր հիմնական աշխատանքին զուգահեռ ստեղծում է տարբեր բարդության մետաղե արձանիկներ ու խաղալիքներ։ Նրա աշխատանքները հետաքրքրություն են առաջացնում թե՛ տեղացիների, թե՛ Իջևան այցելող զբոսաշրջիկների շրջանում։
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ աշխարհում անիմաստ ոչինչ չկա։ Նույնիսկ ամենաանպետք թվացող իրի մեջ կարելի է գեղեցկություն ու խորհուրդ գտնել, եթե միայն կարողանաս այլ աչքերով նայել։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
