Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը մերժվել է
Հունվար 29,2024 12:44
Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի փաստաբանի բողոքն իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշման դեմ և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վարդանյանի ազատազրկման ժամկետը ևս 4 ամսով երկարացնելու մասին:
Ռուբեն Վարդանյանին, որը գտնվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում, կեղծ մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված կազմավորումներ կամ խմբավորումներ ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։