Վրաստանի և Թուրքիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբեր 15,2024 17:50
Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Վրաստանի հետ սահմանի մոտ, հայտնում է News-Georgia-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։
Հաղորդվում է, որ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Թբիլիսիի ժամանակով ժամը 13:02-ին Սեւ ծովում՝ Վրաստանի ափից 61 կմ հեռավորության վրա։
Էպիկենտրոնն ընկել է 11 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Բաթումիի բնակիչները։ Առայժմ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։