Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման | Region

Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման

Փետրվար 05,2024 12:16

ԱԺ նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանն այսօր դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկումը:

Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:

Հիշեցնենք, որ 2021-ի ընտրություններից օրեր առաջ հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ պարտադիր մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի, ապա ինքը «Հայաստան» դաշինքում տեխնիկապես հնարավորություն ունի ստուգելու ցուցակները՝ ով է գնացել ընտրությունների:

Նորություններ