Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 21-22-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15- 18մ/վ արագությամբ։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ