Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին | Region

Ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին

Հուլիս 27,2025 17:17

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին։

Նորություններ