Սևանա լճի մակարդակը նվազել է 4 սմ-ով
Օգոստոս 01,2025 18:12

2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով նվազել է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։
Ինչպես հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, այս տարվա հունիս հուլիս ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Հրազդանի հունով արդեն բաց է թողնվել 101 միլիոն 546 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունվար-հուլիս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 98 միլիոն 97 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ամառային սակավաջուր փուլում։