Տորոնտո. Խաչանովն իր կարիերայում 2-րդ անգամ դուրս է եկել «Մասթերսի» եզրափակիչ
Օգոստոս 07,2025 12:42

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս եկավ տղամարդկանց մենախաղի եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության մատնեց աշխարհի 3-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Այսպիսով՝ Խաչանովը 16-րդ հաղթանակը տարավ թոփ 10 ցանկի թենիսիստի նկատմամբ ու իր կարիերայում 11-րդ անգամ դուրս եկավ եզրափակիչ: 29-ամյա թենիսիստի համար 2-րդ եզրափակիչն է «Մասթերսում». նախորդը 2018-ին էր՝ Փարիզում, որում նա հաղթեց Նովակ Ջոկովիչին:
Օգոստոսի 8-ին կայանալիք եզրափակիչում Խաչանովը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Բեն Շելթոնի հետ: