«Սրբազան պայքարի» գործով անցնող ևս երկուսի կալանքի ժամկետը երկարաձգվեց | Region

«Սրբազան պայքարի» գործով անցնող ևս երկուսի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Օգոստոս 22,2025 18:04

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը, նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ 3 ասմով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցներ Մովսես Շարբաթյանի և Տիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը։

Դատական նիստի ընթացքում Տիգրան Թոփալյանը նշեց, որ երեք անչափահաս երեխա ունի, զառամյալ ծնող, որի խնամքով նույնպես ինքն է զբաղվում։

«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Մարգարյանի նախնական կալանքը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 25-ը։

Հիեցնենք, որ այսօր դատարանը երեք ամսով երկարաձգել է նույն գործով անցնող նաև Տիգրան Գալստյանի և Կարո Օլումուշյանի կալանքի ժամկետը։

Գալստանյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար։ Նրանք պնդում են, որ այս քրեական գործը շինծու է և չեն ընդունում մեղադրանքը:

 

Նորություններ