Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության պատվիրատուն եւ սպանություն կատարծ անձը դեռ հայտնի չէ․նախարար

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության պատվիրատուն եւ սպանություն կատարծ անձը դեռ հայտնի չեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Լրագրողի հարցին՝ մեկ օր է անցել, ձերբակալված չկա, արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ իրավապահները լավ չեն աշխատում, նախարարը պատասխանեց՝ որպեսզի չափենք աշխատանքի արդյունավետությունը, պետք է սպասենք»։
Լրագրողները նկատեցին՝սոցիալական ցանցերում գրառում անողներին, Միքայել Սրբազանին, Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած քաղաքացուն անմիջապես հայտնաբերում ու կալանավորում են, բայց երբ ընդդիմադիր համյանքապետ են սպանում, չկա ձերբակալված։ Այս դիտարկմանը Գալյանն այսպես արձագանքեց․«Ձեր հարցադրման տողատակը ո՞րն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվե՞լ։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործա՞դրվի»։
Իրավապահների պատշաճ աշխատանքի դեպքում հնարավո՞ր էր կանխել այս ողբերգությունը, այս հարցինի պատասխան էլ նախարարն ասաց, որ այդ հարցին նախաքննությունը կպատասխանի․«Գուցե հնարավոր էր, գուցե՝ ոչ։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում, այո, տեղի են ունենում հանցավոր արարքներ, եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել։ Եվ դա ամբողջ աշխարհում է։ Այո, բավարար ջանք պետք է գործադրվի։ Մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, պատվիրատուներն ովքեր են՝ եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք՝ հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապվա՞ծ է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն՝ մենք չունենք որեւէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ՝ այս-այս պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այս-այս մարդիկ գուցե իրենց աշխատանքում թերացել են»։
Նախարարի ներկայացմամբ՝ հանցավորության մակարդակով Հայաստանը բարվոք վիճակում է համեմատած տարածաշրջանի եւ այլ երկրների հետ․ «Վարդագույն ակնոց, կարծում եմ, ոչ ոքի աչքերին չկա։ Իհարկե, պետությունը բավարար ջանքեր պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները։ Եվ նաև մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որն ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը և հանցագործությունների կանխարգելմանը։ Այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմիների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնին առջև, այլ խնդիրը շատ ընդհանուր է։ Խնդրի լուծման պատասխանատուն յուրաքանչյուր քաղաքացին է, պատասխանատուները՝ սկսած մեր երեխաների կրթությունից։ Քաղաքացին խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու»։
Լրագրողի դիտարկմանը՝ վտանգավոր հանցագործներն, օրինակ տնային կալանքի տակ գտնվող անձը մարդ է սպանել, նախարարը պատասխանեց․«Սպանության մեջ բազամաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանման միջոցը տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Բայց կարող է լինել իրավիճակ, երբ կապ չունի հանցանքի ծանրությունը, նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի խափանման այլ միջոց։ Այսինքն՝ դատարանը որոշի, որ պետք է այլ խափանման միջոց նշանակի տվյալ անձի նկատմամբ, որովհետեւ խափանման միջոցի տեսակի հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ Տնային կալանքի մեջ է գտնվում 900 անձ, իսկ 1600-ից ավելի անձ այժմ գտնվում է կալանքի տակ»։