Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
Նոյեմբեր 12,2025 22:13
Նոյեմբերի 12-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալվեց Գրանդ Թորնթոն Հունաստանի (Grand Thornton Greece) ընկերությունում և հանդիպել է վերջինիս համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Կազասի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները։ Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև մի շարք ուղղություններով տնտեսական կապերի առավել խորացման հնարավորությունները, մարդկանց և գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները։
Քննարկվել են մի շարք ոլորտներում գործարար կապերի խորացման հնարավորություները՝ հաշվի առնելով երկու կառավարությունների գերակայությունները և համագործակցության համար առկա նախադրյալները։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
