Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 14,2025 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-18-ի նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ը, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։
Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 18°C (1985թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9°C (1993թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.3°C
