«Սահմռկեցուցիչ փաստեր ունենք, սակայն բռնարարներն ընդամենը վկայի կարգավիճակում են։ Եթե իրավապահները նորմալ գործեին, հաջորդ դեպքը չէր լինի»․փաստաբանն անդրադառնում է Վեդու մանկապղծության դեպքերին
Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքերը հետևանք են պետական մարմինների, իրավապահների անգործության։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Օրերս BadoyanNews-ն ահազանգել էր՝ «Վեդիում մանկապղծության դեպքեր են եղել, իրավապահները փորձում են կոծկել գործը, լիարժեք քննություն չի իրականացվում»։
Այսօր փաստաբանը, որը ստանձնել է տուժողների պաշտպանությունը, մանրմասներ ներկայացրեց։ Նա պատմեց, որ Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ տեղի է ունեցել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, փետրվարի 12-ին է եղել, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ, հաջորդ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 22-ին։
«Առաջին հաղորդումը տվել են դպրոցի տնօրենը, հոգեբանը, հավաքարարը, ովքեր տեսել են, որ երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները։ Երեք անձ է ներգրավված։ Երեքի մասով քննությունը կատարվել է ոչ թե քննչական մարմինների կողմից, այլ՝ մեր։ Լրագրող Բադոյանի հրապարակումիցհետո մենք ենք երեք-չորս օրվա ընթացքում հավաքել տեղեկատվությունն ու տրամադրել Վեդու քննչական մարմնին, ինչը կարելի է ասել, ապարդյուն էր»,-ասաց Էլբակյանը։
Նա տեղեկացրեց, որ փետրվարի 12-ից սկսված 15 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գորոծղությունների մասով հարուցվել է քրեական վարույթ, մինչ օրս չկա ձերբակալված անձ։ Չկա նույնիսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ․«Եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինները, դատախազությունը տեղում լինեին, ապա չէին լինի հաջորդ դեպքերը, որոնք շարունակաբար կատարվել են նրա 17 տարեկան քրոջ նկատմամբ։ Պատկերացրեք ինչպիսի անգործություն, չգիտեմ՝ հովանավորչություն է տեղի ունեցել, թե ինչ, դրա հետևանքով այդ երևույթը ծնել է հաջորդ հանցագործությունները, որովհետև այս դեպքերից հետո հորեղբայրը տեսնելով, որ պաշտպանություն չկա պետական մարմիններից, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ։ Նա մարմնական վնասվածքներ է հասցրել մանկապիղծներից Դավիթ Այնազյանին։ Ինձ թույլ եմ տալիս ասելու մանկապիղծ, որովհետև այն ամենը, ինչ լսել եմ երեխաներից, այլ կերպ չեմ կարող արտահայտվել»։
Փաստաբանն ասաց, որ այս երկու վարույթներով ներգրավված տղամարդիկ, որոնք Էլբակյանի բնորոշմամբ՝ մանկապիղծներ են, այս պահին ընդամենը վկայի կարգավիճակում են․«Ընդ որում, երեխաներից 17 տարեկան աղջիկը հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը տեղի է ունեցել իր հետ։ Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, սակայն նրանք հանգիստ դուրս են եկել քննչական բաժնից։ Գուրգուրանքով տարան բաժին, գուրգարանքով էլ ճանապարհեցին։ Մինչդեռ եկեղեցում տեղի ունեցած դեպքով անչափահաս Դավիթ Մինասանի նկատմամբ ուժ է կիրառվել, ձերբակալվել էր»։
17 տարեկանի մասով կա դատբժշկական եզրակցությունը, ինչն, ինչպես պնդեց փաստաբանը, արդեն հիմք պետք է լիներ քննչականի համար, որպեսզի կոնկրետ գործողություններ անեին, ձերբակալեին․«Մեր միջնորդությամբ երեխաները լրացուցիչ հետազոտվել են, մանրամասներ չեմ կարող ասել, բայց այն, ինչ հայտանբերել ենք, սարսափելի է, սահմռկեցուցիչ փաստեր ունենք մեր ձեռքի տակ, որը ոչ թե մենք, այլ իրենք պետք է հավաքագրեին»։
Իրավապահների անգործությանն անդրադառնալով, փաստաբանը վստահեցրեց՝ չի կատարվել մի շարք քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ, չեն կատարվել խուզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն առգարվվել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչ ձայնագրություններ կային, ինչ հաղորդագրություններ կային, իսկ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք կար, չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ․«Ընդամենը, մեզ հասած տեղեկություններով, Արթուր Երեմայնի մեքենան էր առգրավվել, այն էլ փորձաքննություն չի կատարվել։ Մյուսի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել։ Այս խոցելի ընտանիքը պետութան ուշադրության կենտրոնում չի եղել։ Վեդու քաղաքապետարանը պետք է իր հաշվառումները կատարած լիներ, և ընտանիքի վերաբերյալ ունենար համապատասխան տեղեկատվություն։ Բազմանդամ ընտանիք է, հինգ երեխա, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծնողները՝ նույնպես, խնամակալության, հոգաբարձության մարմինները եթե նորմալ աշխատեին, այս դեպքը չէր լինի։ Փետրվարից մինչև ապրիլ որևէ սոցիալական աշխատող այդ ընտանիքին չի այցելել»։
Երեխաները շատ ծանր հոգեբանական վիճակում են, փոքրը խոսելու, արտահայտվելու հետ արդեն խնդիրներ ունի, փաստաբանն ասաց, որ 17-ամյա աղջկան մի կերպ են տարել հարցաքննության, նա անընդհատ ասում էր՝ «ես վախենում եմ»։ Ընդ որում, հարցաքննության տարել են խոստումով, որ նա բռնարարներին չի տեսնի, պաշտպանված կլինի, սակայն այդ խոստումը քննրականից էլ կախված․ ըստ փաստաբանի՝ առերեսումից հետո, երեխան լսել է, որ այդ անձանց բաց են թողնելու նույն օրը․«Հետո անցնելիս քննիչի սենյակից տեսավ նրան ու հայտնվեղ այնպիսի հուզական վիճակում, որ նրան հազիվ են հանգստացրել»։
15-ամյա աղջկա դեպքում էր էլ ավելիկոպիտ խախտումներ են թույլ տվել, փաստաբանն ահազանգում է՝ Վեդու քննչական բաժնում կատարվում են ապօրինություններ, խնդրել են գործը տեղափոխել այլ քննչական բաժին սակայն դա տեղի չունեցավ։
Վեդու քննչականում 15-ամյա երեխային հարցաքննել են, մասնակցել է առերեսման․«Երեխան չի խոսում, նրանից տեղեկատվութուն ստանալը շատ բարդ է, երեխայի օրինական ներկայացուցիչը մայրն էր, որը նույնպես ունի խնդիրներ, չգիտեմ, թե ինչպես են ճանաչել օրինական ներկայացուցիչ։ Զավեշտալին այն է, որ ըստ հարազատների, երեխան հարցաքննվել է միայն հոգեբանի և քննիչի մասնակցությամբ և առերեսումը եղել է հոգեբանի, քննչի ու երրորդ անձի՝ բռնարարի՝ այսպես կոչված բարերարի մասնակցությամբ ու առանց օրինական ներկայացուցչի, հորը ներս չեն թողել։ Այդ բաժնում անգամ չեն տիրապետում սեռական բնույթի հանցագործության զոհ դարձած անչափահասների հարցաքննութան կարգին՝ քննիչները տղամարդ են, դատական բժիշկը տղամարդ է։ Աղջիկին ասել է, որ վախեցել է, ուստի թույլ չի տվել, որ տղամարդ բժիշկը զննի։ Առերես հարցաքննություն են անում, դեմ դիմաց նստացնում են 15 տարեկան աղջկան այն մարդու դիմաց, ումից ինքը սարսափում է, ու ասում է՝ չէ, ինքը ինձ ոչ մի բան չի արել։ Իսկ երեկ էլ մեզ ասում էր՝ «չեմ կարա ասեմ, վախենում եմ»։
Փաստաբանի խոսքով՝ «մանկապիղծներից մեկը, որն իբրև թե բարերար է, երբեմն որոշ սնունդ է տարել տուժողների տուն, նախկինում դատվել է»։ Փաստաբանն ասաց, որ Դատալեքսից այդ մարդու մասին տվյալներեն հանել, բավականին ծավալուն․«Նախ նա նյութապես անապհով է, ինչպես կարող էր բարերար լինել։ 2015-ին քրեական վարույթով կար՝ 14 տարեկանի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքով, դատապարվել է պայմանական։ Քաղաքացիական գործեր կան գումարի բռնագաձման։ Այս բարերարեր կոչվածը ներսուդուրս է արել, ընտանիքին որոշակի սնունդով օգնել, գրենական պիտույքներ է առել»։
Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, ինչպես պնդեց փաստաբանը, ներգրավված է երկու երեխաների գործով, մեկի մասով՝ «բարերարը», մյուսի մասով՝ Արթուր Երեմյանը։
«Տեղեկություն կա, որ Դավիթը թույն է խմել երեկ, հիվանդանոց էր տեղափոծվել, մի քիչ առաջ էլ տեղեկություն ստացանք, որ հիվանդանոցից փախել է»,-ասաց Էլբակյանը։ Ընդ որում, նշեց՝ եթե ընդամենը վկայի կարգավիճակ ունեն, ուստի երկրից դուրս գալու հնարավորություն ունեն։
Էլբակյանն ասաց, որ դատախազն այսօր հայտնել է, որ կարճ ժամանակում կլինի ծանր խափանման միջոց։
Ինչ վերաբերում է դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, ապա փաստաբանը նկատեց՝ ինչպե՞ս կարող է իրավապահ մարմինը , երբ նման դեպքերում նախաքննությունը գաղտնի է, դատավարորթյունը փակ է լինում, անձնական կյանքին վերաբերող բացահայտ տեղեկություններ հրապարակել։
Էլբակյանը Վեդու քաղաքապետ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանին նույնպես անդրադարձավ, նշեց, որ նրա ղեկավարությամբ գործող մարմինը անուշադրության է մատնել խոցելի ընտանիքին ու երեխաներին, նրանց հետ հոգեբան չի աշխատել, հիշեցեց եկեղեցու դեպքը, երբ անչափահաս Դավիթ Մինասյանին ձերբակալելուց հետո Սարգսյանը ծաղրում էր, գրել էր․«Վերջին զանգը ճաղերի հետևում է անցկացնելու»։
