Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ու նրա երեխաների առողջական վիճակը կայուն է․ Ավանեսյան
Հոկտեմբեր 02,2026 11:33
Երեկվա դեպքից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:
Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը:
