Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-7.98%
Լոռու մարզի Թումանյան համայնք-13.91%
Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-5.07%
Կոտայքի մարզի Արզնի համայնք-8.49%
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և
Անկախ դիտորդ հասարակական դաշինք։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոց։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում։
