Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 8.00-ից 20.00-ն ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվել է պահպանություն։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 7 անձ, տեղեկանք է ստացել 6-ը։
Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթղթի (ձև 9) պահանջ չի եղել։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1 զանգ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 37 քաղաքացու։
