Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 29,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի  29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝     32.5°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝         3.7°C (1969թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝     18.3°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Նորություններ