Փաշինյանը ստորագրել է ՌԴ-ի հետ երկաթուղու կոնցեսիայի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը՝ երկաթուղու կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկելու համար:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:
Աշխատանքային խումբը կգլխավորի ՏԿԵ փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Հայկական կողմից աշխատանքային խմբում են նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը,
Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը,
ՏԿԵՆ երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը,
Ռուսական կողմից՝
ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն (համաձայնությամբ),
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վլաչեսլավ Պավլովսկին,
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Անտոն Կոզլովը (համաձայնությամբ),
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկոը (համաձայնությամբ):
