Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ | Region

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Նոյեմբեր 07,2026 11:44

Ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։

Կանանց 86 կգ քաշային կարգում այսօր հարթակ դուրս կգան Եվրոպայի գործող չեմպիոն Էմմա Պողոսյանը և Լիանա Գյուրջյանը։

Հայ ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին և կհեռարձակվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։

armsport.am

Նորություններ