ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցով հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է․Փաշինյան | Region

ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցով հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է․Փաշինյան

Նոյեմբեր 19,2026 12:49

«ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը մեր ներքին պրոցեսների արդյունքում դարձել է օրակարգային, ՌԴ-ն ամենաառաջնային դեր չունի։ Մենք էլ ենք ընդունում, որ այսպիսի հարց լինելու է և հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարցը հանրաքվեի ժամկետների և դրա հարակից բովանդակության բավարար հասունացած լինելու մեջ է։ Նա անդրադառնալով դեկտեմբերին նախատեսվող Մոսկվա իր երեք այցերին, ասել է, որ ամեն տարի դեկտեմբերի վերջին ԵԱՏՄ և ԱՊՀ առաջնորդների հանդիպում է լինում, այս տարի՝ նույնպես, մյուս այցը ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպում է, իսկ դեկտեմբերի 3-ին, նախնական պայմանավորվածությամբ, աշխատանքային այց կունենա Մոսկվա և ՌԴ նախագահի հետ կլինեն քննարկումներ։

Նորություններ