Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ բուժօգնության նպատակով․ ԱՀԿ | Region

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ բուժօգնության նպատակով․ ԱՀԿ

Նոյեմբեր 20,2026 16:09

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների և նրանց ուղեկիցներին՝ խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս առաքելությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ կարիքի պահին խոցելի մարդկանց անհետաձգելի օգնություն տրամադրելու հարցում։

Նրանց ժամանումը ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերի արդյունքն է՝ գործընկեր երկրների աջակցությամբ։

Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, ով նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստում էր ստացել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում։ Բոլոր երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը նախատեսում է վերանայել առաքելության արդյունքները և դիտարկել նախաձեռնության շարունակականության հնարավորությունը՝ կարիքի մեջ գտնվող ավելի շատ երեխաների բժշկական օգնություն տրամադրելու համար։

Ծայրահեղ ծանր և լուրջ վնասվածքներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների և այլ խոցելի խմբերի համար մասնագիտացված խնամքի հասանելիությունը կենսական, կյանքեր փրկող միջամտություն է:

Նորություններ