Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 24,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 24-ին, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի՝ 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 24-ին, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.8°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.7°C (2001թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 3.4°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
