Րաֆֆու ուղին՝ «Բարևի հեղափոխություն» — «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք | Region

Րաֆֆու ուղին՝ «Բարևի հեղափոխություն» — «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

Փետրվար 22,2017 22:10

Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959թ., Կալիֆորնիայում՝ ք. Ֆրեզնոյում:

1977-1978թթ. սովորել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի քաղաքագիտության բաժինը։

1990թ. հայրենադարձվել է Հայաստան, 1991-92թթ. զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

1993թ. ստեղծել և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը:

2002 թ. հիմնադրում է «Ժառանգություն» կուսակցությունը։

2007 թվականին «Ժառանգությունն» առաջին անգամ հայտնվում է ՀՀ ԱԺ-ում՝ ստանալով 81.048 ձայն և 6 տոկոս քվե: Հովհաննիսյանը ղեկավարում է «Ժառանգություն» փոքրաթիվ պատգամավորական խմբակցությունը:

2008թ. նախագական ընտրություններին կուսակցությունը որոշում է կայացնում չառաջադրել Րաֆֆու թեկնածությունը Համաժողովրդական շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին չխանգարելու համար ու միանում է այդ շարժմանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը 2011թ.-ի մարտի 15-ին հայտարարեց, որ մեկուսանում է և հայտարարում է հացադուլ՝ պահանջելով Ս. Սարգսյանից ներկայացնել հրաժարական և ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը:

Հովհաննիսյանն իր ակցիան անվանեց «Ծոմ ազատության», որը տևեց 15 օր:

2013թ. Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է մասնակցել ՀՀ նախագահական ընտրությունների մրցապայքարին և անակնկալ կերպով վերածվում է ընդդիմության ֆավորիտ թեկնածուի: Հռչակեց, այսպես ասած, «Բարևի հեղափոխության» մասին:

2013 թվականի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքեց 539.691 ձայն, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց 861.155 ձայներով։ Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել:

Փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական նստավայրում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Մարտի 10-ին հայտարարեց անժամկետ հացադուլ՝ Ազատության հրապարակում։

Ապրիլի 9-ին Ս. Սարգսյանի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանը կազմակերպեց այլընտրանքային երդմնակալություն Ազատության հրապարակում:

Այդ օրը ցուցարարների ակտիվ հատվածի պահանջով Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում կայացրեց շարժվել դեպի Բաղրամյան 26: Սակայն Բաղրամյանի սկզբնամասում ոստիկանները փակեցին երթի մասնակիցների ճանապարհը: Սկսվեցին լոկալ բախումներ, որոնք ավարտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բանակցությունների արդյունքով: Այնուհետ ցուցարարների մի մասին տեղյակ չպահելով՝ մյուս մասի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվեց Ծիծեռնակաբերդ՝ մոմավառության և աղոթքի:

Րաֆֆին հայտարարեց քաղաքացիական անհնազանդությունների մասին՝ կոչ անելով ժողովրդին դուրս գալ փողոց և հասնել հաղթանակի մինչև սահմանադրական փոփոխությունների օրը:

2017թ.-ի փետրվարին Րաֆֆի Հովհաննիսյանը հուշագիր ստորագրեց Մարտի մեկին բարիկադի մյուս կողմում գտնվող երկու պետական գործիչների՝ Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ: Խորհրդարանական ընտրություններին «Ժառանգության» առաջնորդը գնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով:

Читайте также

Նորություններ