Իշխանությունը, մի կողմ դնելով սպառնալիքները, շտապում է. ԱԺ պատգամավոր | Region

Իշխանությունը, մի կողմ դնելով սպառնալիքները, շտապում է. ԱԺ պատգամավոր

Նոյեմբեր 25,2025 11:44

Բանակի համալրման այսօրվա խնդիրները հնարավորություն չեն տալիս գնալ ծառայության ժամկետի կրճատման ճանապարհով,- Regions TV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նախգծին, ըստ որի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը հաջորդ տարեսկզբից կրճատվելու է 6 ամսով՝ 24 –ից դառնալով 18 ամիս:

«Իշխանությունը, բնականաբար, շտապում է, որովհետև առջևում ընտրություններ են, և այս փոփոխությունն իր համար որոշակի քվե կարող է դառնալ: Մի կողմ են դրել անվտանգության սպառնալիքները և գնում են իրենց իշխանության պահպանման համար նպաստավոր ճանապարհով»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:

Իշխանությունը պնդում է՝ գնում են պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ, Աբրահամյանն ասում է՝ չպետք է թերագնահատել ժամկետայինների դերն ու մարտունակությունը։

«Տարբեր դիվերսիոն, մարտական գործողությունները ցույց են տվել, որ ժամկետայինները ոչ միայն չեն զիջում պայմանագրայիններին, այլ նաև տարբեր փուլերում ունեցել են ավելի կարևոր դեր՝  հարձակումներ հետ մղելիս, մարտական խնդիրներ լուծելիս»,- նշեց Աբրահամյանը:

 

 

Նորություններ