Արա Ռոստոմյանի տնային կալանքը վերացվեց
Նոյեմբեր 20,2025 15:18
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողի հոր՝ Արա Ռոստոմյանի տնային կալանքը վերացվեց, դատարանն այսօր որոշեց նրա նկատմամբ կիրառել բացակայելու արգելք ու վարչական հսկողություն։
Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր: Ռոստոմյանը Բագրատ սրբազանի ու մյուսների հետ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի համար։
Նշենք, որ շարունակվում են «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները։
