«Դպրոցի լռությունը կլինի նաև գյուղինը»․ ռուսների կողմից հիմնված գյուղի խնդիրներն ու բարեփոխումները | Region

«Դպրոցի լռությունը կլինի նաև գյուղինը»․ ռուսների կողմից հիմնված գյուղի խնդիրներն ու բարեփոխումները

Նոյեմբեր 24,2025 17:45

Լոռի Բերդ համայնքի Բովաձոր գյուղը հիմնվել է 1818 թ.-ին ռուս զինվորականների, Սարատովից և Կուրսկից եկած ռուսների կողմից։

Գյուղն անվանվել է Նովոալեքսանդրովկա, իսկ 1935 թ.-ին վերանվանվել է Մաքսիմ Գորկի։ 1992 թ․-ին այն ստացել է Բովաձոր անունը։

Այսօր այդ բնակավայրում ապրում է 288 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Բովաձորի տեղադիրքը հարմար է, լավ արոտավայրեր ու մշակովի հողատարածքներ կան, գետ և անտառներ, սակայն, ցավալի է, որ բնակչության թվի աճ չի նկատվում։

12-ամյա դպրոց ունեն, որտեղ սովորում է 11 աշակերտ։ Դպրոցի փակման մասին տեղեկություններ կան, և ծնողներն ու մանկավարժներն անհանգստացած են, դեմ են միավորմանը։

Գյուղը կլինի ու կզարգանա, եթե կրթօջախը շարունակի գործել, նաև լուծվի տրանսպորտի հարցը, Regions TV-ի հետ զրույցում նշեցին բովաձորցիները։ Միևնույն ժամանակ հուսով են, որ վերջապես կվերանորոգվի գյուղի մուտքի մոտ գտնվող կամուրջը կամ կկառուցվի նորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ