Ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվել Լոռի Բերդ համայնքում
2017թ․-ին կազմավորված Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված է 9 բնակավայր՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Լոռի Բերդ, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Կողես, Ուռուտ գյուղերը: Համայնքի կենտրոն է հանդիսանում Լոռի Բերդ գյուղը: Բնակչության ընդհանուր թիվը 5737 է։
Հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր, սակայն վերջին շրջանում ընդլայնվել են ցանքատարածությունները և շատերը զբաղվում են դաշտավարությամբ։ Դրան նպաստել են նաև տարբեր հատվածներում տեղադրված հակակարկտային կայանները։ Համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել՝ լուսավորության համակարգի անցկացման, փողոցների նորոգման, ջրատարների կառուցման և այլն։ Սակայն խնդիրներ դեռ շատ կան, և մի քանի բնակավայրեր սպասում են իրենց հերթին։
Լոռվա այս հրաշալի անկյունների, հետաքրքիր մարդկանց, պատմության և տեղանունների նշանակության, խնդիրների և կատարված աշխատանքի մասին Regions TV-ն տեսանյութերի շարք է պատրաստել, որոնցից առաջինը՝ ստորև։
