Վարդան Ղուկասյանին 3-րդ մեղադրանքն է առաջադրվել | Region

Վարդան Ղուկասյանին 3-րդ մեղադրանքն է առաջադրվել

Նոյեմբեր 21,2025 11:46

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 3-րդ մեղադրանքն է առաջադրվել։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2-րդ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Այս նոր մեղադրանքը վերաբերում է վերջին դատական նիստի ժամանակ Ղուկասյանի կողմից արված հայհոյանքներով հայտարարություններին։

Փաստաբան Արամայիս Հայրաեպետյանի ներկայացմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո , ըստ նախաքննական մարմնի, Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներում հրապարակումներ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ ամիս նոր մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով:

Հիշեցնենք նաև, որ Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել՝ նույն գործի շրջանակում։

 

Նորություններ