Ինչպե՞ս մեկտեղվել և կոտրել բռնության շղթան | Region

Ինչպե՞ս մեկտեղվել և կոտրել բռնության շղթան

Նոյեմբեր 23,2025 12:30

WISE ծրագրի շրջանակներում պատրաստված «Հանրային ձայնը՝ ընդդեմ բռնության» ֆիլմն արդեն հասցրել է ունենալ բավականին լայն լսարան։ Mercy Corps Վրաստան միջազգային կազմակերպության, Հայաստանում «ԻՄԻՆ Նախաձեռնություններ» հիմնադրամի, Թիմ Ռեսուրս ՀԿ/ Regions TV-ի համագործակցության արդյունքում  հնարավորություն է ստեղծվել բարձրաձայնել, քննարկել, խոսել բռնության թեմայի վերաբերյալ։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան համայնքում հանդիպումներ են տեղի ունեցել կանանց հետ, որոնց առջև ելույթ են ունեցել փորձագետները։

Սեմինար-քննարկումների ընթացքում ցուցադրված «Հանրային ձայնը՝ ընդդեմ բռնության» ֆիլմը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ, ընդգծել դրա ազդեցությունն առողջության և հոգեբանության վրա, ինչպես նաև խթանել հանրային համերաշխությունը՝ ուղղված բռնության կանխարգելմանը և գենդերային հավասարության պահպանմանը։ Քննարկման ընթացքում բարձրացված հարցերը հաստատեցին, որ կանանց նկատմամբ բռնության խնդիրը շարունակաբար պահանջում է համակարգված մոտեցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ