Նույնիսկ ՀՀ օկուպացված ավելի քան 200 քկմ ինքնիշխան տարածքների մասով բանակի առջև խնդիր չի դրվելու․Փաշինյան | Region

Նույնիսկ ՀՀ օկուպացված ավելի քան 200 քկմ ինքնիշխան տարածքների մասով բանակի առջև խնդիր չի դրվելու․Փաշինյան

Ապրիլ 15,2025 13:07

«Մեծ ծավալով բանակի բարեփոխումներ են տեղի ունենում, բայց ընդգծեմ, որ բոլոր այն փորձերը, որ ասում են՝ ՀՀ-ն բանակը զարգացնում են, որ հարձակվի այս ուղղությամբ, այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասում եմ՝  ՀՀ բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու»,-այս մասին այսօր խորհրդարանում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով․«Նույնսիկ ՀՀ օկուպացված ավելի քան 200 քկմ ինքնիշխան տարածքների մասով բանակի առջև խնդիր չի դրվելու, որովհետեւ սահմանազատման հանաձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը մեխանիզմ է ստեղծում, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն»։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն պետք է ունենա պաշտպանունակ բանակ, բայց բանակը միակ ու առաջնային գործիքը չէ մեր անվտանգությունն ապահովելու համար․«Առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից մենք գնում ենք»։

Նորություններ