Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Հոկտեմբեր 15,2026 21:00
Թեկնածուների թվում է Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Կրասնոդարում»։
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։
Մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 22-ին։

