Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք | Region

Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք

Ապրիլ 15,2025 18:20

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք:

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նորություններ