«Ձեր չափերը լավ չեք գծում, ուրեմն ես կգծեմ». ԱԺ դահլիճում կրքերը բորբոքվեցին

Երեկվանից ՔՊ-ական պատգամավորները խորհրդարանում Դաշնակցության անցյալի մասին պատմական դրվագներ էին ներկայացնում՝ բացասական լույսի ներքո, այսօր էլ շարունակում էին։ «Հայաստան» դաշիքնի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որը ՀՅԴ կուսակցության անդամ է այսօր ԱԺ-ում անդրադառնալով իշխանական պատգամավորների ելույթներին, ասաց․« Նախանձելի է ձեր այն ագրեսիան ու կիրքը, որով դուք խոսում եք Դաշնակցության դեմ։ Դրանով դուք կարող եք համեմատվել կոմունիստների հետ, Բաքվի բանտում հայ գերիներին մեղադրանք ներկայացնող դատախազի հետ, մեկ էլ՝ ՀՀՇ-ի հետ, բայց իրենք մի քիչ ավելի ինտելեկտուալ էին»։
Վարդանյանը շարունակելով ասաց․«Այս մարդիկ իրենց համեմատում են 1-ին հանրապետության հիմնադիր այրերի հետ։ Էդ տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը մեր Արամ Մանուկյա՞նն է։ Արամ Մանուկյանի մասին ամենահայտնի պատմություններից մեկը, բացի այն, որ պետականաստեղծ է, հիմնադիր է, ամենահայտնիներից մեկն այն է, որ հրաժարվել է տիֆի դեմ պատվաստվել, որպեսզի էդ պատվաստանյութը որբերին հասնի։ Էս մարդուն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) ասում ենք՝ պատավատներիցդ մեկից հրաժարվի, ձեռքը չի գնում դա անի։ Ինչը ում հետ եք համեմատում։ Էդ տրամաբանության մեջ մեր Դրոն Սուրեն Պապիկյա՞նն է։ Ձեր ծիծաղն էլ է գալիս։ Դաշնակցությունը Հայաստանի անկախության համար մղված պատերազմում ամենաշատ զոհն է տվել, գալիս ասում եք՝ Դաշնակցությունը ՀՀ անկախությանը դեմ է եղել։ Բա որ դեմ էր, Դաշնակցական ջոկատները Դուշման Վարդանը, Շահեն Մեղրյանը Արցախի անտառներում հայկական ուժերի դե՞մ էին կռվում»։
Վարդանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավորները սկսեցին արձագանքել, աղմուկ առաջացավ։ Վարդանյանն ասաց․«Էս իշխանությունն ասում է՝ 20240020 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք՝ 2025-ն ընդհանրապեսխաղաղ կլինի։ Էսկրակոցները ձերվիճակագրությունը մի քիչ խառնում են։ 2024-ը եղել է մի թվական, որ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանը նստել ու իրենց վարչության նիստում որոշել են՝ ինչն է Հայաստան, ինչը՝ չէ։ Ու որոշել են՝ Տավուշի գյուղերը Հայաստան չեն, Շուռնուխի կեսն էլ Հայաստան չէր։ Ո՞վ է որոշել։ Ես եմ որոշել, ժողովրդավար երկրում ենք»։ Այս խոսքերն իրարանցում ստեղծեցին, ՔՊ-ականները տեղից արձագանքում էին, նրանց էլ հակադարձում էին ընդդիմադի պատգամավորները։
«Մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ, պարոն Խաչատրյան։ Սուս մնացեք Նախ լռեք, հետո՝ ինձ հետ խոսեք հարգալից։ Հետո՝ մի անցեք ձեր չափերը»,-ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։
«Իմ չափերն ինքս եմ գծում»,-պատասխանեց Արթուր Խաչատրյանը։
«Լավ չեք գծում ուրեմն, հիմա ես կգծեմ»,-Խաչատրյանին արձագանքեց Ռուբինյանը։
Արթուր Խաչատրյանը կրկին տեղից անրձագանքեց, Ռուբինյանը զայրացավ, ձայնը բարձրացրեց․«Լավ չեք գծում, հանգստացեք, հանգստացեք, հանգստացեք ասեցի։ Հանգիստ»,-շատ բարձր տոնով ասաց Ռուբինյանը։
Մանրամասն՝ տեսանյությում