«Գյումրիում 2 կլան կա․ մեկը դառնում է կոմունիստ, մյուսը՝ հանրապետական պատիվ ունեցող ու ընդդիմադիր արքեպիսկոպոսի քավորությամբ աղոթքով կոմունիստն ընտրվում է քաղաքապետ»․Ռուբինյան | Region

«Գյումրիում 2 կլան կա․ մեկը դառնում է կոմունիստ, մյուսը՝ հանրապետական պատիվ ունեցող ու ընդդիմադիր արքեպիսկոպոսի քավորությամբ աղոթքով կոմունիստն ընտրվում է քաղաքապետ»․Ռուբինյան

Ապրիլ 17,2025 15:37

Խորհրդարանում կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի արդյունքների քննարկումը շարունակվում է, շարունակվում է նաև իշխանական պատգամավորների քննաադատությունները Դաշնակցության գործունեության մասին։

Ընդդիմությունը երբ որևէ քննադատություն է հնչեցնում կառավարության ծրագրի, աշխատանքների մասին, ՔՊ-ական պատգամավորներն ընդդիմադիրներին հիշեցնում են իրենց անցյալը։

Այսօր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կրկին շարունակեց Դաշնակցությանը քննադատել։

«Երբ ես քննադատում եմ Դաշնակցության գործունեությունը, օրինակ  1918-20 թվականների, դա ոչ այնքան նրանից է, որ ես քննադատում եմ այն, ինչ իրենք արել են, այլ ես քննադատում եմ երեսպաշտությունը։ Քաղաքականության մեջ պետական գործունեության մեջ ամենակարևոր բանը հետևողականությունն է։ Երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժին զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, ընդ որում՝ ոչ թե բանակցության բովանդակության համար, այլ  ինքնին բանակցելու փաստի համար, այդ ուժը գոնե պիտի  երեսպաշտ չլինի։ Եթե ինքն այդ նույնն արել է, ինքն էդ իրավունքից զրկվում է։ Ես համարում եմ, որ մի օր երբ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանություն չլինի և ասենք հաջորդ իշխանությունները բանակցություններ վարեն Թուրքիայի հետ, հուսով եմ դրա կարիքը չի լինի, որովհետև մինչ այդ կարգավորված կլինեն հարաբերությունները, բայց ասենք թե․․․ ես իրավունք չեմ ունենալու ասել՝ էս ի՞նչ եք անում»,-ասաց Ռուբինյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ են եղել Թուրքիայի հետ  բանակցություններ։

Հակադարձելով «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանին, նկատեց․«Ասում է՝ կառավարական դաչայի վրա գումար եք ծախսում։ Տիկին Գրիգորյան, ես դա կհասկանայի, եթե դա ասեր այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Բայց ձեր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 2018-ին եղել  է կառավարության անդամ,  և քվեարկել է, որ կառավարական դաչայի մի հատ տուն նվիրեն Սերժ Սարգսյանին։  Պետական գույքը նվիրեն Սերժ Սարգսյանին։ Դուք խնդիր չե՞ք տեսնում»։

Անդրադառնալով ծառայողական մեքենաների մասին Գրիգորյանի քննադատություններին, Ռուբինյանն ասաց․«Ձեր ցավը տանեմ, երբ մենք 2018-19-ին եկանք այս շենք, դուք էլ մեզ հետ նույն ցուցակում էիք, ես եմ ձեզ հետ հարցազրույց արել, ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է իրեն մտցնել ցուցակ, «Աննա Գրիգորյանը ԱԺ  պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, 44-օրյա պատերազմից հետո դուրս է եկել խմբակցությունից, հեղ․) տաղանդի մասով չեմ փոշմանում, բայց հետևողականության մասով խնդիրներ կան»։

Աննա Գրիգորյանին գովեստի խոսքերի ժամանակ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների դեմքին ժպիտ հայտնվեց, այդ թվում՝ Գրիգորյանի։

Ապա ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ իրենք կրճատել են ԱԺ-ի ծառայողական մեքենաները։

«Ասում եք էլի կրճատենք, լավ, սկսեք ձեզանից՝ Ռոբերտ Քոչարյանը թող հրաժարվի ծառայողական մեքենայից։ Փաշինյանի թիկնազորից եք խոսում, թող Ռոբերտ Քոչարյանը հրաժարվի թիկնազորից, Սերժ Սարգսյանը»,-ասաց նա, ու նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորն է սրճարանի զուգարանում սպանել դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ Ռոբ» ասելու համար։

«Քննադատեք, բայց մի ասեք բաներ, որից հարյուրապատիկ ավելն եք դուք արել։ Ասում եք՝ մեզ քննադատել են կոմուսնիստնեը։ Ինչ կա որ, երեկ ձեզ քննադտել են, այսօր իրանց դարձնում եք քաղաքապետ։ Մի աբսուրդ բան, նայեք ինչքան բան ա իրանց կպել՝ ուրեմն մաֆիան, բոլորս գիտենք, որ Գյումրիում կան երկու կլաններ, իրար (նկատի ունի տարիներ առաջ Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև տեղի ունեցած «հակամարտությունը», հեղ․) կրակում էին, մեկը մյուսի քավորին էր սպանում։ Դրան զուգահեռ դրանցից մեկը դառնում է կոմունիստ, մյուսը՝ «հանրապետական․․․ մեծ հանրապետական պատիվ ունեցող (նկատի ունի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որը ՀՀԿ և Հայրենիք կուսակցությունների դաշինքի ցուցակով է պատգամավոր ընտրվել, հեղ․)  ու էս ամեն ինչը մի ընդդիմադիր արքեպիսկոպոսի քավորությամբ բերվում է մի կետի, երբ որ աղոթքով կոմունիստն ընտրվում է քաղաքապետ, այն խմբակցության ձայներով, որի հետ ինքն ունեցել է«Մոնտեկիների և Կապուլետների» մաշտաբի մի պատմություն։ Սա է ձեր և ձեր գործընկեր ՀՀԿ-ի ամբողջ քաղաքական արգասիքը»,-ասաց Ռուբինյանը։

Նա նաև ասաց, որ Դաշնակցությունը 1990 ականներին  դեմ է եղել ՀՀ անկախութանը․«Ասում էր՝ անկախություն պետք չի հիմա։ «Դեմ ըլլալով կողմ ըլլալ»  դա 90-ականներից է գալիս ու անկախության համատեքստում։ Հույս ունեմ, որ մի օր Դաշնակցությունը վերջապես կծնի մի շրջաբերական, որտեղ գրված կլինի՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը վեր է ամեն ինչից, ենթակա չէ սակարկման»։

Նորություններ