Կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցություն | Region

Կշարունակվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցություն

Ապրիլ 17,2025 21:01

Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Մարտի 3-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 22 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. փետրվարի 1-ից:  Որոշմամբ՝ աջակցության վճարման ժամկետը կերկարացվի երկու ամսով:

Նորություններ