Կրկին խուզարկություններ ՀՅԴ անդամների տանը․կա բերման ենթարկված, Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են | Region

Կրկին խուզարկություններ ՀՅԴ անդամների տանը․կա բերման ենթարկված, Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են

Հուլիս 10,2025 10:21

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն այսօր սոցիալական ցանցում գրել էր, որ այսօր վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ․«Խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։

ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել»։

Նորություններ