Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 11,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 15-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հուլիսի 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.5°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.8°C (1958թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.8°C