ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) այսօր՝ հուլիսի 10-ին հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 105-րդ տեղը՝ ունենալով 1204.78 վարկանիշային միավոր։
Աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան՝ 1885.36 միավորով։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 1867.09 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 1862.03 միավորով։
Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը.
Արգենտինա – 1885.36
Իսպանիա – 1867.09
Ֆրանսիա – 1862.03
Անգլիա – 1813.32
Բրազիլիա – 1777.69
Պորտուգալիա – 1770.53
Նիդերլանդներ – 1758.18
Բելգիա – 1736.38
Գերմանիա – 1716.98
Խորվաթիա – 1707.51
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ ամիս անցկացրել է երկու ընկերական հանդիպում՝ 2:5 հաշվով պարտվելով Կոսովոյին և 2:2 հաշվով ոչ-ոքի խաղալով Չեռնոգորիայի հետ։