Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել. Հետք

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինող էր դարձել առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն նա երեկ՝ 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:
Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն է, որպեսզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի:
Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը:
Դ. Գասպարյանը հրաժարվել էր ավագանու մանդատից: Դրանից հետո համայնքի ղեկավարի փոխարինող դարձավ առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը:
Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները երկու անգամ նախաձեռնեցին արտահերթ նիստ, որպեսզի համայնքի ղեկավար ընտրեն: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ավագանու անդամները չներկայացան և նիստերը տապալվեցին:
2025թ. հունիսի 20-ին Կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորել և արտահերթ ընտրություններ նշանակել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: