«Ժողովրդագրությունը շատ աղետալի վիճակում է գտնվում»․ էթնոաշխարհագետ

2015թ․-ից հետո Շիրակի մարզի քաղաքային բնակավայրերից արտագաղթի տեմպերը նվազել են, սակայն գյուղական բնակավայրերից հակառակ միտումն է արձանագրվել, նշմարվել է որոշակի աճ։ Արտագաղթը շարունակվեց մինչև 2020թ․-ը, և տեմպերը կտրուկ նվազեցին «Քովիդի» համաճարակի ժամանակ, այնուհետ դանդաղեցին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և ռուբլու արժեզրկմամբ։
Այս մասին REGIONS TV-ի հետ զրույցում հայտնեց էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանը, ով Շիրակի մարզի բնակավայրերի ժողովրդագրական գործընթացների մասին բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է։
Ըստ նրա՝ արտագաղթի տեմպերն ավելի մեծ են Ամասիա և Աշոցք համայնքներում։ Այստեղ կան գյուղեր, որտեղ մշտական բնակչություն չկա։
«Հիմա ներքին միգրացիայի տեմպերն են ավելացել։ Քանի որ անասնապահությունն այսօր եկամտաբեր չէ, մարդիկ անասունները վաճառում և տեղափոխվում են խոշոր քաղաքներ՝ Երևան և Գյումրի։ Շատերը Երևանում աշխատում են շինարարության ոլորտում, և որոշ ժամանակ հետո տեղափոխում են նաև իրենց ընտանիքներին»,-նշեց Արտաշես Բոյաջյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդագրությունը շատ աղետալի վիճակում է գտնվում, և դրա պատճառները տարբեր են։
Մանրամասները՝ տեսանյութում։