Գոռ Խաչատրյանը՝ չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր. հրաձգության ԵԱ
Հուլիս 27,2025 20:13

Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այդ մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։
Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։
«Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,- նշում են ֆեդերացիայից։