Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ․պաշտպանների բողոքը դատարանը մերժել է․սրբազանի պաշտպանների թիմ | Region

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա կալանքի տակ․պաշտպանների բողոքը դատարանը մերժել է․սրբազանի պաշտպանների թիմ

Հուլիս 30,2025 17:51

Այսօր՝ 30.07.2025թ., Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները: Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը:

Պաշտպանական կողմը ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնված բացարկն ամենայն հավանականությամբ մերժվել է:

Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ:

Նորություններ