Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին. քննարկվել են 40–ից ավելի հարցեր
Նոյեմբեր 25,2026 15:23
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են չորս տասնյակից ավելի հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում արտաքին տնտեսական կապերի ընդլայնմանը, մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին։ Հաստատվել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգը։
