«Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ | Region

«Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ

Նոյեմբեր 25,2026 16:32

«Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ եւ բացակայելու արգելքով: Նա ազատ կարձակվի «Արմավիր» ՔԿՀ-ից այսօր երեկոյան:

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանը կալանավորվել էր 2 ամսով։

Նրա փաստաբանը հայտարարել է, որ Դանիելյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության հոդվածով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության համար, որը պատժվում է տուգանքից մինչև 2-5 տարի ազատազրկմամբ: Կոմիտեն չի մանրամասնում, թե կոնկրետ որ գրառման համար են Դանիելյանին մեղադրանք առաջադրել: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ Դանիելյանի մեղադրանքը լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ (բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը` ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար։ Դանիելյանը մշտապես կոշտ ու երբեմն վիրավորական բառերով է արտահայտվում է իշխանության հասցեին։

«Ֆեյսբուք»-ի վերջին գրառումում նա «վիժվածք» էր անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեջբերելով վարչապետի Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի և հայ գերիների փոխանակման մասին մեկնաբանությունը: Բացի այս, Դանիելյանն ավելի վաղ պնդում էր արել, թե Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը միայնալ չի եղել, նա պնդել էր, թե «դիվերսիոն խմբի երկու անդամները բարեհաջող լքել են Հայաստանի տարածքը»:

Մինչդեռ ՀՀ իշխանությունները վստահեցնում են, որ դա դիվերսիոն ներթափանցում չէ։

Նորություններ