Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 9-12-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 8-12-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 8-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 9-11-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Oգոստոսի 8-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.7°C (2017թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.4°C (1981թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.2°C