Ինչ է սպասվում այսօր Վաշինգտոնում
Օգոստոս 08,2025 10:12

Վաշինգտոնում նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումը: Ըստ միջազգային մամուլի, ակնկալվում է, որ Սպիտակ տանը մի քանի կարևոր փաստաթղթեր կստորագրվեն։
Նշենք, որ ԱՄՆ-ում Փաշինյանի հետ բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 22:30-ին, նախատեսված է նաև երկկողմ՝ ԱՄՆ-ՀՀ փաստաթղթի ստորագրում։
23:10-ին էլ Դոնալդ Թրամփը կընդունի Իլհամ Ալիևին, Ադրբեջանի նախագահի հետ նույնպես նախատեսված է փաստաթուղթ ստորագրել:
Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է՝ Երևանի ժամանակով 00:15-ին: