Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 09,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-13-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-11-ի և գիշերը և ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Հհ 08.08

Երևան քաղաքում` 

Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ի գիշերը և երեկոյան, 13-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան 08.08

Երևան քաղաքի օգոստոսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      40.5°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         12.7°C (1965թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      26.3°C

Նորություններ