Իրական ողբերգություն է․ Նրանք հրաժարվում են գործարքից միայն այդ պատճառով․ Նագուչևը՝ Սպերցյանի տրանսֆերային խնդիրների մասին

Հայտնի ֆուտբոլային մեկնաբան Ռոման Նագուչևը կիսվել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր դիտարկումներով։
– Մուսաևը մամուլի ասուլիսում նշեց, որ Էդիկի հարցում որևէ շարժ չկա։ Տխո՞ւր եք։
«Ես տխուր չեմ, բայց ես երկրպագում եմ մարդկանց։ Ուզում եմ, որ նրանք ունենան լավ կարիերա։ Մանավանդ, երբ խոսքը գնում է նման խաղացողների մասին, որոնք արդեն ներկայացնում են հասուն սերունդ և մեծացել են մեր աչքի առաջ։ Երբ ճանաչում ես նրանց դեռ մանկուց, նրանց հետ վերաբերմունքդ էլ է փոխվում։ Դու սկսում ես երկրպագել ոչ միայն խաղացողին, այլ մարդուն՝ ցանկանալով նրան հաջողություն։
Ուզում ես, որ նրանք գումար վաստակեն, լավ կարիերա ունենան, տեսնեն աշխարհը։ Որովհետև մենք ունենք այլ օրինակներ․ մարդիկ ունեն տաղանդ, կարիերա, բայց, երբ գալիս է վճռական քայլի պահը, նրանք այն չեն անում, ինչ-ինչ պատճառներով չեն համարձակվում անել այդ քայլը։
Իսկ հիմա իրավիճակն այլ է։ Նոր սերունդը համարձակ է՝ պատրաստ ռիսկի դիմելու։ Բայց հիմա… նրանք պարզապես չեն կարող հեռանալ։ Եվ սա ողբերգություն է, իրական ողբերգություն։ Ոչ ոք մեղավոր չէ։ Նրանց մեղքը չէ։
Դու տեսնում ես՝ ինչպիսի ակումբներ են՝ «Լիդսը», «Բորուսիա Դորտմունդը», «Այաքսը»… Նրանք հրաժարվում են գործարքներից, նույնիսկ եթե հետաքրքրված են խաղացողով, միայն այն պատճառով, որ չեն ցանկանում գործ ունենալ ռուս անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հետ։ Եվ դա անում են՝ վախենալով, թե այդ համագործակցությունն ինչպես կարող է ազդել իրենց հեղինակության վրա»,- ասել է Նագուչևը «Премьер-лига несправедливости» պոդքաստում։