Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 10,2025 09:30

Օգոստոսի 10-13-ը՝ գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 10-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-13-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 10-14-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 10-13-ը՝ գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։